Jump to content

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas Church in Kamianets-Podilskyi Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1498 թվականին և գտնվում է Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։ Սկզբում այն գտնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ապա՝ Հայ Կաթողիկե եկեղեցու իրավասության ներքո։ 1840 - 1962 թվականներին եղել է Ռուս ուղղափառ եկեղեցու ծխական համայնք։ 1991 թվականից այն Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճար է։ Մինչև 1767 թվականը եկեղեցում է եղել կաթոլիկների, ուղղափառների և հայկական եկեղեցու հետևորդների կողմից հարգված Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը[1]։

1498 թվականին կառուցված այս եկեղեցին նույնպես կոչվել է սուրբ Նիկողայոս, իսկ առաջինը վերանվանվել է Սուրբ Աստվածածնի Վեփափոխման եկեղեցի։ 1597 թվականին փայտե եկեղեցին վերակառուցվել է քարով։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին գտնվել է հայկական մեծ գերեզմանատան տարածքում, որտեղ թաղված էին 1738 և 1770 թվականների ժանտախտի համաճարակներից մահացած մեծ թվով հայեր[2]

17-րդ դարից տաճարում ապրել են հայ միանձնուհիներ, որոնք ամեն կերպ խոչընդոտել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միությանը։ Եկեղեցիների միավորումից հետո միության եռանդուն հակառակորդ միանձնուհիներին հրամայվել է փակել իրենց համայնքը։ Չնայած դրան, հայ միանձնուհիները Կամենեց-Պոդոլսկիում գոյություն են ունեցել մինչև 1792 թվականը, երբ թուրքերի քաղաքը գրավելու և դրան հաջորդած ճնշումների պատճառով նրանք ստիպված են եղել լքել քաղաքը[3]։ Քաղաքում թուրքերի օրոք քանդվել է եկեղեցու տանիքը, կոտրվել են պատուհաններն ու դռները։ 18-րդ դարում հայ վաճառական Բոգդան Լատինովիչը, ամբողջությամբ վերականգնել է եկեղեցին, նրան է հանձնել արարողությունների համար անհրաժեշտ սպասք և կահ-կարասի։ Վերականգնումից հետո Ավետման տաճարում տեղադրվել է Լվովից բերված Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը[2]։

1840 թվականի մայիսի 15-ին (կամ 1939 թվականին[4]), եկեղեցու վանահայր Վիկտոր Լաբեյկովսկու հետ միասին, նրա երկարատև դիմադրությունից հետո, որն ուղեկցվել է նրա ձերբակալությամբ և արտաքսմամբ Կիև, միացվել Ուղղափառ եկեղեցուն[3][4]։ Սուրբ Նիկողայոս եկեղեցին մինչև 1962 թվականը բաց է եղել ծխականների համար, այնուհետև նրա տարածքը օգտագործվել է որպես պահեստ։ Մինչև վերջերս այնտեղ է գտնվել Խմելնիցկիի շրջանի պետական արխիվի մի մասը[2]։ 1990 թվականին եկեղեցին փոխանցվել է ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։ 1991-1997 թվականներին եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են կատարվել[4]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցին ճարտարապետական հուշարձան է, պահպանվել է մինչ օրս (2022 թվական) և գտնվում է պետական պահպանության ներքո[2]։ Ճարտարապետական հուշարձանի տարածքը շրջապատված է քարե պարսպով։ Տարածքի ներսում կա զանգակատուն, տարածքը բաժանող երկու բնակելի մեկ հարկանի տուն և մեկ հարկանի կից շինություն։ Զանգակատան միջով անցնում է մարմարե սալերի կտորներով սալապատված ծառուղի, որը տանում է դեպի եկեղեցու գլխավոր մուտքը։ Եկեղեցու շուրջը քարե սալահատակ է։ Շենքի գլխավոր ճակատի դիմաց կա նստարաններով և ծաղկանոցներով հանգստի գոտի[4]։

Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի ցինկոգրաֆիան Եֆիմ Սեցինսկու գրքից (1895)

Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ եկեղեցում պահվել է Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը՝ բերված, ըստ ոմանց, Հայոց Բագրատունիների թագավորության Անի մայրաքաղաքից[2]։ Ըստ լեգենդներից մեկի՝ Կամենեց-Պոդոլսկի վրա թուրքական արշավանքներից մեկի ժամանակ սրբապատկերը գողացել են և տարել Մակեդոնիա, որտեղ թուրք ընտանիքներից մեկում այն ծառայել է որպես խմոր հունցելու տախտակ։ Կամենեցցի հայ վաճառականները, փրկագին են վճարել և վերադարձրել են սրբապատկերը Կամենեց-Պոդոլսկ և այն մինչև 1920 թվականները մշտապես գտնվել է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում[5]։ 1920-ական թվականների սկզբին, եկեղեցին թալանելու ժամանակ սրբապատկերը գողացել են և մինչ մեր օրերը այն համարվում էր կորած[6]։ Ըստ Գրիգորյանի՝ «Համաձայն մեզ հասած բանավոր վկայությունների, սրբապատկերը տարվել է Խարկով, որից հետո նրա հետքերն անհետացել են»[2]։

Պատարագամատույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի Սուրխաթ քաղաքում 1345 թվականին գրված հայկական պատարագամատույցը պահպանվել է մինչ օրս։ 1394 թվականին Սինանը այն գնվել և նվիրաբերվել է եկեղեցուն։ Ձեռագիրը Կամենեց-Պոդոլսկիում է եղել մինչև 1891 թվականը, երբ հայերեն այլ ձեռագրերի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և այժմ պահպանվում է Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանում[2]։

Եկեղեցու զանգագատունը

Հայկական գերեզմանատուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի հայկական գերեզմանոցը, որտեղ գտնվում է եկեղեցուն կից, ժամանակին հսկա տարածք է զբաղեցրել։ 1863 թվականին այնտեղ այցելած Գաբրիել Այվազովսկին նշել է, որ այնտեղ դեռ պահպանվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Իր ճամփորդության նկարագրության մեջ նա մեջբերում է այս արձանագրություններից մեկը՝ «Ի թվին ՃՂԲ (1343) մեռավ Ամիրջանի որդի Փան Հակոբը և թաղվեց»։

Քաղաք այցելած Մինաս Բժիշկյանը նույնպես տեսել է հայերեն արձանագրություններով տապանաքարեր, որոնցից մեկի վրա նշված է եղել ՌԱ (1552) թվականը։ Գերեզմանոցում, եկեղեցու մոտ, թաղվել է նաև Մելքիսեդեկ կաթողիկոսը, որը վախճանվել է Կամենեցում 1627 թվականի մարտի 18-ին։ Կամենեցի հայ պատմիչ Ստեփանոս Ռոշքայի (Կամենացի) տարեգրության մեջ այս առիթով գրված է՝ ․․․թաղված է իր կամքի համաձայն, իր իսկ օծած Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցու բակում»։ Հանգուցյալ կաթողիկոսի գերեզմանը գտնվում էր եկեղեցու հյուսիսային պատի մոտ, որտեղ կառուցված էր խորաքանդակ, որը, չնայած եկեղեցին ուկրաինացիների ձեռքը հանձնելուն, դեռևս տեղում էր 19-րդ դարի վերջին։ Հետագայում սրբապատկերը տեղադրելու հարմարության համար Սբ. Նիկողայոսի, խորաքանդակն ավերվել է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ирина Гаюк (2011 թ․ հուլիսի 3). ««Чудотворные Богородичные Иконы Армян Украины» — фрагмент из «Энциклопедии армянской культуры в Украине» Ирины Гаюк». Analitika.at.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Григорян В. Р., «История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии), Ер.: Издательство АН Арм. ССР, 1980
  3. 3,0 3,1 Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр. 81-82 Արխիվացված 2014-08-14 Wayback Machine
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Николаевская церковь». сайт города Каменец-подольский. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр. 79-81 Արխիվացված 2014-08-14 Wayback Machine
  6. Презентация иконы 16 в. «Богоматерь Одигитрия» Արխիվացված 2014-08-19 Wayback Machine — Национальный музей искусств имени Богдана и Варвары Ханенко, 27-06-2012